Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». Աղվան Հովսեփյանի որդու միլիոնավոր դոլարների փոխառությունները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով, ըստ հուլիսի 9-ին ներկայացրած հայտարարագրի, Հովսեփյանը չունի անշարժ եւ շարժական գույք: Հովսեփյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ եւ 48 հազար դոլար:

Այս տարվա հունվարից 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Հովսեփյանի եկամուտները կազմել են 8 մլն 298 հազար 645 դրամ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից, մեկը 7 մլն 936 հազար 189 դրամի չափով, իսկ մյուսը 362 հազար 456 դրամի չափով:

ՀԺ-ն ուսումնասիրեց նաեւ Հովսեփյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են էթիկայի հանձնաժողով դեռեւս Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի մարտի 29-ին:

Հովսեփյանի կինը` Աստղիկ Հովսեփյանը, հայտարարագրել է ընդամենը 240 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Աղվան Հովսեփյանի որդին` Սիսակ Հովսեփյանը, բավականին «համեստ» միջոցներ ունի` ըստ հայտարարագրի: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ձեռք է բերել երեք տարբեր արժեթղթեր 80 մլն դրամի չափով, 29 մլն 110 հազար դրամի չափով եւ 10 մլն դրամի չափով: Հարկային տարվա վերջում դրանք անփոփոխ են մնացել, այսինքն ոչինչ չի օտարվել:

Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա ընթացքում ունեցել է տարբեր չափերի եւ արժույթների հանձնած եւ վերադարձրած փոխառություններ: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 295 մլն 412 հազար 310 դրամի փոխառություն, հարկային տարում հանձնվել է 53 մլն 661 հազար 580 դրամ, վերադարձվել է 205 մլն 223 հազար 880 դրամ: Այսինքն, հարկային տարվա վերջում Սիսակ Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 143 մլն 850 հազար 10 դրամ:

Հարկային տարվա սկզբում Սիսակ Հովսեփյանը ունեցել է նաեւ փոխառություն 542 հազար 360 դոլարի չափով, որից հարկային տարվա ընթացքում վերադարձվել է 62 հազար 360 դոլարը, ինչի արդյունքում հարկային տարվա վերջում Հովսեփյանը ունեցել է 480 հազար դոլարի փոխառություն:

Հարկային տարում Հովսեփյանը փոխառության է հանձնել 3 մլն 909 հազար 212 ռուբլի, որից տարեվերջում վերադարվել է 2 մլն 309 հազար 212 ռուբլին, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը կազմել է 1 մլն 600 հազար ռուբլի: Ցանկն այսքանով չի սահմանափակվում»:

Please enter a valid URL