Search
Close this search box.

«ՀՀԿ-ն նորից կենդանության նշաններ է ցույց տալիս և ՖԱ՛Ս հրամանը արդեն տրված է». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՈՒղիղ երկու տարի առաջ՝
ՊՊԾ գնդի գրավման օրերին հանրապետականները լուռ էին:

Հայաստանում և նրանից հարյուր կիլոմետր շառավղով , հարյուր կիլոմետր բարձրության ու խորության վրա ոչ մի հանրապետականի ձայն չէր լսվում:

Սերժիկը կորել էր, իսկ մնացածը լուռ էին:

Մի շաբաթ հետո, երբ Սերժիկը գտնվեց և տվեց ՖԱ՛Ս հրամանը, բոլորը միանգամից խոսեցին:
ՄտաՈՌականներն ու բժիշկները հանդես եկան կոչերով:

Նույն վիճակն էր նաև ապրիլյան պատերազմի օրերին:
Բոլորը լեզուները հետույքները մտցրած լռում էին:
ԵՎ միայն շեֆի ՖԱ՛Ս հրամանից հետո ոհմակը հարձակման է անցնում :

Ասել եմ և նորից կրկնում եմ՝
Երբ խոսում են թնդանոթները, հանրապետականները լռում են…

ՀՀԿ-ն նորից կենդանության նշաններ է ցույց տալիս և ՖԱ՛Ս հրամանը արդեն տրված է :
Միշիկական լրատվամիջոցները և ՖԲ -ական ֆեյքերը շատ մեծ ֆինանսավորում են ստացել և ամեն միջոց օգտագործում են, վարկաբեկելու Նիկոլին և իշխանությանը:
Մի՛ կիսվեք դրանց գրած նյութերով և մի՛ տարածեք նրանց կողմից տրվող ապատեղեկատվությունը:

Կատոն ավագի ոճով ասեմ՝
Բայց այնուամենայնիվ Հայաստանի թիվ մեկ թշնամին ՀՀԿ-ն է և այն պետք է վերանա…

Please enter a valid URL