«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․
«Ստեղծման օրվանից «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակներից է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և առաջխաղացմանը: Վերջին ամիսներին «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ուշադրությամբ հետևում է հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին, և, հուսով ենք, որ տվյալ գործընթացի արդյունքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չի տուժի, այլ կզարգանա նոր թափով:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրմանը կողմ ենք և կսատարենք նրան սեպտեմբերին կայանալիք ընտրություններում»,- նշված է հայտարարության մեջ: