Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արեվմտյան սահմանագոտի, հետեվել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։
Սաշա Բալոյանը Աշոցքից է, նա կապավոր է։ Համընկնումը շատ պատահական է։ Սաշան նույնիսկ չէր էլ ճանաչում ինձ։
Սոլկարյան Ռոբերտը, ով վերջին նկարում է, Աստրախանից է վերադարձել հայրենիք բանակում ծառայելու համար։