Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ժամանակակից մոտեցումներ ու հարմարավետություն. «Ավելինո»

Ձեր տան փոքր սենյակը կարելի է տեսանելիորեն մեծացնել ու ընդարձակել ճիշտ ընտրված կահույքի միջոցով: Մինիմալիստական ոճի կահույքը այդպիսի սենյակների համար կարող է դառնալ իդեալական լուծում: Այս ոճը ոչ միայն ժամանակակից աշխարհի միտումն է, այլև ունի մի շարք առավելություններ.  շատ հարմար է գրպանին, իսկ տան մեջ ստեղծում է հաճելի, ջերմ ու  հարմարավետ միջավայր: Եվ այդ ամենը հնարավոր է դառնում երկրաչափական պարզ ձևերի, արդյունաբերական և բնական նյութերի, չեզոք գույների և փոքր ծավալների շնորհիվ: Գունային ներկապնակում ամենից շատ օգտագործում են 2-3 գույների համադրություն, ինչպիսիք են  սպիտակը, մոխրագույնը, սևը, շագանակագույնը, բեժը: Ինտերիերի հարդարման համար օտագործում են հիմնականում փայտ, պլաստիկ, ապակի, մետաղ և քար:

«Ավելինո» կահույքի սրահը արդեն 20 տարի է կատարելագործում է հմտությունները կահույքի արտադրության ոլորտում: Բարձր տեխնոլոգիաներով համալրված մի քանի արտադրամասերում իրենց գործում հմուտ վարպետները ստեղծում են անհավանական հետաքրքիր, գեղեցիկ լուծումներով աշխատանքներ: Միանգամից մի քանի առավելություն մի տեղում. բարձր որակի ու գեղեցիկ դիզայնով կահույք և այն էլ՝ մատչելի գներով:
«Մեզ մոտ գերակշռում է մինիմալիստական ոճի կահույքը: Մեր հաճախորդներին հիմնականում հետաքրքրում է հենց այս ոճը, ինքս էլ այս ոճի սիրահար եմ: Ասում են՝ շատ զարդերով, քանդակներով կահույքը շատ տեղ է զբաղեցնում ու դրանցից ազատվելով մենք ունենում ենք ազատ տարածք և ազատ ժամանակ շփման համար»,- պատմում է «Ավելինո» խանութ-սրահի տնօրեն Գարեգին Ավետիսյանը:

Այս ընկերությունը զբաղվում է բավականին բարձրորակ ու հետարքրքիր դիզայներական լուծումներով կահույքի արտադրությամբ: Այստեղ կարող եք գտնել բազմաձև տեսականի՝ խոհանոցի, նախասրահի, ննջասենյակի և հյուրասենյակի, ամառանոցային կահույք՝ սեղան, աթոռներ:

Բարձր որակն ապահովում են ոչ միայն բարձրակարգ սարքավորումները այլև  արտադրության մեջ կիրառվող ներկերը: Դրանք ոչ ալերգիկ ավտոներկեր ու ավտոլաքեր են:  Այս ընկերությունն առաջարկում է ինչպես հայտնի դիզայիներների աշխատանքներ, այնպես էլ  բարձր որակավորում անցած վարպետների կողմից ստեղծված մոդելներ: Դրանք նորություն են հայկական շուկայում:

Այստեղ կարելի է պատվիրել կահույք և վայելել ձեր երազած կահույքը շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ ընկերության մասնագտներն ամենասեղմ ժամկետներում գործը գլուխ կբերեն: Բացի նշված տեսականու պատվերներից, կարելի է նույնիսկ նյութեղեն դարձնել երևակայածդ կահույքը: Դուք տալիս եք միտքը, իսկ մասնագետները՝ կահույք: Լավ է, չէ՞:

Տնօրենը, հատուկ ընդգծելով արտադրությունը, չի մոռանում նաև ներկրվող ապրանքների մասին. «Մեր  հաճախորդներին առավել հետարքրքիր, նորաձև ու ժամանակակից տարբերակներ առաջարկելու համար ընդլայնել ենք  աշխարհագրական սահմանները: Հիմնականում ներկրում ենք հյուրասենյակի և խոհանոցի ապակե սեղաններ: Վերջիններս չեն մաշվում, չեն խազվում, քանի որ հատուկ մշակված են, նաև բավականաչափ ամուր են, գեղեցիկ, նուրբ և ժամանակակից»:

«Ավելինո» կահույք-սրահը, համագործակցելով «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի և «Ինեկո» բանկի հետ, իր հաճախորդների համար ստեղծել է ապառիկ վաճառքի լավագույն պայմանները: Այստեղ կարելի պատվիրել ապրանք ապառիկ 0% կանխավճարով:  «Ավելինո» խանութ-սրահում հաճախ են լինում զեղչեր, ակցիաներ ու նվերներ:  «Ավելինո»-ի հետ անհնարին ոչինչ չկա:

 

Please enter a valid URL