Ադրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո…Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում…Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ…Հատկանշական է,որ ամենաշատ անջատումներն,ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում…
Ըստ վերջին տեղեկությունների,հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի,Նիզամիի,Սաբունչիի,Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են…
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է,որ վթարը կապ չունի ընկերության հետ…Ըստ վերջինսիս,էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ,որը շուտով կվերացվի…
Հետաքրքիր է ստացվում…Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով ,որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ,քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր,բացահայտեց,որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը…Իսկ հիմա էլ պարզվում է,որ դա այդպես չէ…Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում,որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են…
Հ.Գ.Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են,որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեյի կարելի է ծնկի բերել՝տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար…
Գագիկ Համբարյան