Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I» մոդելի ավտոմեքենա:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 107 մլն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 8 միլիոն դրամը գերազանցող գույք` 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու եւ ժամանակակից նկարիչների կտավներ:

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 մլն 200 հազար դրամ:

2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Սարգսյանի եկամուտները կազմել են 19 մլն 871 հազար 282 դրամ, որից 3 մլն 712 հազար 194 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, 15 մլն 470 հազար 10 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 689 հազար 78 դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից:

Please enter a valid URL