«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին.
Բարեկամներ, ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ և այլ կերպ չէի կարող վարվել: Ես չգիտեմ, թե այլոք իրեն կներեն խորհրդարանում հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորող արտահայտության համար, բայց պետք է կառուցել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ:
Հ.Գ. Այո, ես վստահ եմ, որ այդ արտահայտությունը ինձ էր ուղղված և այո, ես իմ եզրահանգումներն արել եմ: