Search
Close this search box.

Երեւանում թալանել են Հայաստանում Բելառուսի պատվավոր հյուպատոսի տունը

Երեւանում, հուլիսի 19-ին, Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի տներից մեկի բնակարանից գողություն է կատարվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նշված տան բնակիչ՝ 55-ամյա Արմեն Սարգսյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ից մինչեւ 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի դուռը եւ այնտեղից կատարել գողություն՝ տանելով մի քանի Ipad, Notebook, կանացի ժամացույց, ամերիկյան դոլար եւ ՀՀ դրամ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Գողացված գումարի չափը ճշտվում է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսին։

Please enter a valid URL