Search
Close this search box.

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի որդու բաջանաղը՝ ՊԵԿ-ում վարչության պետ. Նա օրերս էր հեռացվել պաշտոնից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, նրա որդու քենակալը (բաջանաղը՝ Վլադիմիր Բադալյանի երկրորդ փեսան)՝ Արմեն Միրզոյանը, նշանակվում է ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ:

Արմեն Միրզոյանը Երեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանի որդին է։ Այս փաստը, իհարկե այնքան էլ արտառոց չէր լինի, եթե նշանակումից ընդամենը օրեր առաջ Արմեն Միրզոյանին փաստացի հեռացրած չլինեին ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ասում են, որ նրա մասին հետաքրքիր նյութեր կան ՀՀ վերահսկիչ պալատում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL