Search
Close this search box.

Փաստաբանները՝ Պավել Մանուկյանի հայտարարության վերաբերյալ

Հաշվի առնելով երեկ՝ 2018 թվականի հուլիսի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ որոշ ԶԼՄ նեկայացուցիչների կողմից հնչող հարցադրումները, այդ թվում նաև այդ հայտարարության հնարավոր ազդեցության վերաբերյալ կալանքի տակ գտնվող Սասնա Ծռերի խափանման միջոցները այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի կողմից կայացվելիք որոշումների վրա՝ կարծում եմ, անհրաժեշտություն է առաջացել անելու հետևյալ պարզաբանումը.
Պավել Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ ոչ ընդհանուր գործի ընթացքի, ոչ էլ Սասնա Ծռերի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա։ Երբ դատավարությունը կհասնի Պավել Մանուկյանի հայտարարության մեջ մատնանշված փաստական հանգամանքների քննության փուլին, Պավել Մանուկյանը կարող է այդ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալ, որի արժանահավատությունը կգնահատվի գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու, ստուգելու ճանապարհով։

Փաստաբաններ 
Տիգրան Եգորյան
Մուշեղ Շուշանյան

Please enter a valid URL