Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի ամենամեծ ծրագրում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատշաճ եւ ողջամիտ ժամկետում իրականացումը եղավ ու մնաց Սերժ Սարգսյանի իշխանության կոկորդում կանգնած ոսկոր, և դեռ ժամանակին ասվում էր, որ այն կոկորդից դուրս բերելը տրավմատիկ հետեւանքներ կարող է ունենալ: Փաստ է Հյուսիս- Հարավ ճանապարհը 10 տարի առաջ Սերժ Սարգսյանի նախընտրական ամենամեծ ծրագիրն էր , որի կառուցումը մեկնարկել է 2009-ից , նախատեսված 556 կմ-ից առայժմ կառուցվել է 31 կմ-ից քիչ ավելին: ԴԵռ մեկ տարի առաջ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանն հայտարարել էր, որ 2009-ից հետեւում են ծրագրի ընթացքին եւ եկել են այն եզրակացության, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրն իրագործվելու շանսեր չունի։ Սա Սերժ Սարգսյանի ամենամեծ ծրագիրն էր, որտեղ թալանի չափն էլ անհաշիվ մեծ էր: Այսօր արդեն ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-Հարավում» հնարավոր չարաշահումները պարզելու համար:

Please enter a valid URL