Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 և 2022 թվականների ամառային զորակոչը տարկետում տվեց կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: Տարկետում ստացող ուսանողների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Նրանք ուսուցում են ստանում ինչպես հայաստանյան բուհերում, այնպես էլ Չիկագոյի, Քեմբրիջի, Բերքլիի, Լիոնի, Վոթերլոյի համալսարաններում, Լոնդոնի կայսերական քոլեջում և այլ հայտնի ուսումնական հաստատություններում:
Որոշման նպատակն է ապահովել գիտության և կրթության բնագավառների բնականոն գործունեությունը և զարգացումը, այդ բնագավառներում ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացումը: