Երևան հիմնադրամի գործով կհարցաքննվի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ հիմնադրամի մասով ստուգումները արդեն ավարտական փուլում են, պարզապես գործը մեծ ծավալ ունի: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց առաջիկայում կհրավիրվի:
Հարցին, թե նախկին քաղաքապետի անձնական բիզնեսներում ստուգումներ իրականացվո՞ւմ են, Վանեցյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանի անունով գրանցված բիզնեսներ իրենք չեն հայտնաբերել:
«Ունեցվածի գծով, որով մամուլի հրապարկումներ եղել են, վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդականն այդ նյութերը ներկայացրել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,- հավելեց նա:
Տեսանյութը՝ այստեղ