Լրագրողների հարցին՝ մտադի՞ր եք առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ դեռևս վերջնական որոշում չունի. «Ֆեդերացիայի հետ կապված՝ երևի թե կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Այո, ցանկություն ունեմ առաջադրվելու»,- ասաց նա:
Վանեցյանը նաև նշել է, որ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ապա ինքը կզիջի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները։