Պրոդյուսեր Ադրիան Մուրհեդը Ֆրանսիայի հավաքականի հանդերձարանից տեսագրություն է հրապարակվել՝ Խորվաթիայի թիմի հետ եզրափակիչ խաղի ընդմիջման ժամանակ։ Տեսագրությունում հայտնվել է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի խոսքը։
«Դուք տեսնում եք, որ նրանք օգտագործում են մարմինը, եղունգները։ Մի՛ վախեցեք նրա դեմ խաղալ, մենք նրան վերահսկում ենք»,-նշել է Դեշամը։ Նա առանձնացրել է հարձակվող Մարիո Մանջուկիչին՝ ֆուտբոլիստներին խնդրելով նրա նկատմամբ խաղում ուշադիր լինել։
«Մի՛ բարդացրեք իրավիճակը։ Նրանք հարձակվում են, նրանք ագրեսիվ են։ Բոլորդ տեսել եք նրանց էներգիան։ Պարզապես խաղացե՛ք այնպես, ինչպես կարող եք 45 րոպե։ Դուք գիտեք՝ ինչ կլինի հետո»,-ասել է մարզիչը։