Search
Close this search box.

«Որոշ ուսհաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:

Շնորհակալություն համագործակցության համար:

Please enter a valid URL