«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար:
Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում, եւ ամեն անգամ հերթապահության գնալուց առաջ զինվորները տնից գումար են խնդրում` սնունդ եւ ծխախոտ գնելու նպատակով»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: