Երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզել են, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: «Նման միջոցառումներ կատարելիս պետք է անպայման տեղեկացնեն համայնքին, մարզպետարանին, որը չեն արել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ ընդգծելով, որ դա եղել է անփութություն իրենց կողմից: