ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Սյունիքի մարզպետարանի բակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կապանի բնակիչների հետ: Քաղաքացիները չէին ցանկացել լսել քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ելույթը, ավելին, երբ հարցերից մեկին նա փորձել էր պատասխանել, սուլոցներով խանգարել էին: