Search
Close this search box.

Որդին զորացրվել է, իսկ ծնողի առողջական խնդիրներն այդպես էլ չեն լուծվել

ArmLife.am-ի խմբագրությանն է դիմել օրեր առաջ զորացրված և Վայքում իր ծառայությունն անցկացրած Նորայր Ջեջոյանի մայրը (ք. Երևան Ամիրյան 80/10, հեռ.  098980037, 055960037) Մարինե Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ երբ որդին ծառայության մեջ է գտնվել՝  իր մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ.

«Դեկտեմբերին «Մուրացան» հիվանդանոցում հանձնեցի արյան անալիզ և հաստատվեց հեպատիտ Ց: Դիմեցի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց՝ համապատասխան թղթերով՝ ասացին, երբ բուժման ծրագիր կունենանք՝ կզանգենք ու այդպես էլ  խելոք սպասեցի: Ծրագիրն այդպես էլ չեղավ: Տղաս մեկ շաբաթ արդեն զորացրվել է, իսկ առողջական խնդիրներս ավելի խորացան: Քանի որ դեղորայքը պետք է անվճար լիներ՝ դրա համար էլ զգզգեցին»,-նշեց Մարինե Պողոսյանը՝ ընդգծելով, որ միայնակ մայր է, սոցիալապես անապահով և խնամքի տակ ունի 3 երեխա, իսկ հիվանդության համար նախատեսված դեղորայքը Հայաստանում շատ թանկ է.

«Ինձ հարկավոր է 3 տուփ դեղ, որի ընդհանուր արժեքը կազմում է 450.000 -600.000 դրամ, իսկ ես չունեմ դեղորայք գնելու այդ հնարավորությունը»,-ընդգծեց նա՝ նշելով, որ իր երկու որդիները նույնպես հիվանդ են. «Մյուս տղաս սրտի խնդիր ունի, իսկ փոքր որդիս ունի «երևանյան» հիվանդություն»:

Մարինե Պողոսյանը՝ իր հիվանդության համար անհրաժեշտ դեղորայքն ապահովելու հարցում, ակնկալում է պետության աջակցությունը:

Please enter a valid URL