Search
Close this search box.

Կարպիսը, պատերազմը և բորենիները. Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան իր ֆեյսբուքյքն էջում անդրադարձել է Կարպիս Փաշոյանի աղմուկ հանած գրառմանը ու դրան հետևած արձագանքներին.

«Ոչ ոք չխոսեց այն մասին, որ ապրիլյան պատերազմը դավաճանություն էր, պետական դավաճանություն: Փոխարենը զոհված տղաներին պլակատ սարքեցին`իրականությունն էդ պուճախը խոթելով, որ կրկնակի դավաճանություն էր զոհերի նկատմամբ`արդեն հետմահու: Ժամանակին փամփուշտ ու օգնություն հասցնեիք դիրքապահ զինվորին ու սպային, ոչ թե քառօրյայից հետո բռայիք, թե պատրաստ չէինք, անակնկալ էր, 80-ականների զոնքով էինք կռվում.
Բա ի՞նչ էիք շինում էդ օրերին ու նախօրեին, զենքի փողով Մոնումենտում ու ջհանդամներում դղյակնե՞ր: Ալիևին վռազ հո՞ղ էր պետք տալ` ձեր ընտանիքի հաշվին տայիք, այ հայրենագողեր, ոչ թե էդ տղաների: Եվ կա սույն դիվային խրախճանքից սերված մի շերտ, որ հայրենիքի հետույքն է թփթփացնում`աչքերի մեջ ուղիղ նայելու փոխարեն, բորենիներ, որ առօրյա իրենց բաժին արյունն են ուզում. այս անգամ Կարպիսի երակները բացեցին:
Հեղափոխությունը ալիք է`գալիս ու անցնում է, իսկ մարդու էությունը մնում է նույնը`առաջ և հետո: Մենք պիտի լվանանք մեզ, որևէ հեղափոխություն չի կարող մաքրել մեր ներսի կեղտը, անգամ այն դեպքում, երբ նրա առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է» :
Հիշեցնենք, որ բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունն ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին. «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել` ինչ է կատարվում»,- ասել էր նա։

Please enter a valid URL