Search
Close this search box.

Քայլեցինք գյուղի սկզբնամաս, տեսանք մեքենաներ, տանկեր. մարդիկ անակնկալի են եկել, ինչ է կատարվում Փանիկում

Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում այսօր ուժեղ պայթյուններ են լսել գյուղացիները: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը տեղեկացրեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ուսումնավարժանք են իրականացրել գյուղի սկզբնամասում, ինչն անակնկալի է բերել համագյուղացիներին:

«Գյուղում մարդիկ խուճապի են մատնվել, վախեցել են: Ոչ թե կրակոցներ, այլ ուժեղ պայթյուններ հնչեցին: Ես իմ աշխատասենյակում էի՝ գյուղապետարանում: Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք, դուրս եկանք, ասացին՝ վարժանքներ են անում: Քայլեցինք գյուղի սկզբնամաս, տեսանք մեքենաներ, տանկեր և հենց բնակավայրում, ինչի իրավունքը չունեն»:

Գյուղապետի խոսքերով՝ մոտ 30 միավոր տեխնիկա է եղել գյուղի սկզբնամասում: Թե ինչու են բնակելի տներից 20 մ հեռավորության վրա վարժանքներ անում, բացատրել են, որ համապատասխան հրաման ունեն: Վարդան Մակեյանի խոսքերով՝ իրեն փաստաթուղթ ցույց տվող չի եղել, և գյուղապետը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն:

«Իրենք համապատասխան փաստաթուղթ չունեին: Նման բան չենք տեսել մեր գյուղում: Մեքենաներ անցնում են ամեն օր, օրվա տարբեր ժամերի տեսել ենք տեխնիկա, գյուղի մոտով անցնում են, գնում են դեպի Արագածի շրջան՝ այնտեղ վարժանքներ անելու, այսօր ինչի էին որոշել մեր գյուղում անել՝ դա չհասկացանք»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

Please enter a valid URL