Մոսկվայում սրճարաններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվել: Այս մասին «Twitter»-ի իր էջում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Վիրավորներին տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Ոստիկանների խոսքով՝ վիրավորների թվում կան Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիներ: