«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ։ ընտրել, եւ այսպիսի սցենարում ամենահավանակնն իհարկե արտահերթ ընտրություններն են:
Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, առայժմ կարծես ուրվագծվում են միայն ԲՀԿ թեկնածուի անունը. ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը:
«Ելք» դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքը նույն կազմո՞վ, թե՞ կուսակցություններն առանձին, առավել եւս, երբ հիմա առավելությունը Փաշինյանը ՔՊ-ինն է:
Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում՝ իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պահին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան (նրա պաշտոնը հակասահմանադրական է եւ չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն, եւ իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում