Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցները դահլիճից բռնի ուժով դուրս են բերել լրագրող Սեմ Հուսեյնիին, ով իր բողոքն էր արտահայտում ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեմ:
Լրագրողին դահլիճից դուրս են բերել, սակայն նա վերադարձել է, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Ապա նրան կրկին հեռացրել են անվտանգության ծառայության աշխատակիցները: