Search
Close this search box.

Ադրբեջան անցած Կարեն Ղազարյանի հարցով կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի հետ, սակայն դեռ առաջընթաց չկա. Տիգրան Բալայան

Օրերս ադրբեջանական կողմ անցած Կարեն Ղազարյանի հետ կապված կապի մեջ ենք Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, սակայն դեռ առաջընթաց չկա, նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հայկական կողմը Կարմիր խաչի միջոցով փորձում է քայլեր ձեռնարկել հայ քաղաքացուն Ադրբեջանից վերադարձնելու համար։

Նրա խոսքով, Կարեն Ղազարյանն  այնպիսի առողջական խնդիր ունի, որի պատճառով էլ բանակ չի զորակոչվել. «Ամբողջ փաստաթղթերը ներկայացվել են Կարմիր խաչ: Պաշտպանության նախարարությունը կապ է պահպանում Կարմիր խաչի հետ, այլ միջոցներով եւս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս արագ եւ անվտանգ վերադարձնենք Հայաստան: Այս պահի դրությամբ, սակայն, որեւէ առաջընթացի մասին չեմ կարող հայտնել»,- ասաց խոսնակը։

Տիգրան Բալայանը ասաց, որ ադրբեջանական կողմը հոգեկան խնդիր ունեցող քաղաքացուն ներկայացնում է որպես դիվերսանտ եւ նշեց, որ նմանատիպ որակումներ հակառակորդը տվել է եւ՛ 70-ն անց ծերունիներին,  եւ՛ սահմանին հայտնված հովվին, այնպես որ սա հակառակորդի վարած քաղաքականության եւս մեկ դրսեւորում է։

Please enter a valid URL