Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ

Հին Երևանի ճարտարապետությունն ու կոլորիտը հազվագյուտ ու պահանջված արժեքներից են մեր քաղաքում: Հանրապետության 30 հասցեն այդ հազվագյուտ վայրերից է: «Քաղաք» պանդոկի շենքը 1880-ական թվականներից է պահպանվել: Քաղաքի կենտրոնում գտնվող այդ կառույցը մշտապես եղել է քաղաքի լավագույն կոլորիտային վայրերից մեկը: Այդ համբավը մինչև հիմա է մնացել, ավելի ճիշտ՝ պահպանել են «Քաղաք» պանդոկում:  Արտաքին ճարտարապետական տեսքից բացի նաև ներքին շատ ինքնատիպ միջավայր ունի «Քաղաք» պանդոկը, որն իր այցելուներին անընդհատ ձգելու մի քանի պատճառ ունի: Առաջին հետաքրքիր տպավորությունը ներքին ձևավորումն ու կահավորանքն են թողնում՝ հայկական գույներ ու նախշեր՝ գորգերով ու որմնապատկերներով, հայկական ավանդական կենցաղը ցույց տվող պարագաներով: Այնպես որ, եթե ուզում եք արտերկրից եկած կամ մեր երկրում ապրող որևէ մեկին ցույց տալ, կամ ինքներդ ճանաչել, թե ինչպիսին էր դարասկզբի Երևանը, ուրեմն հանգիստ կարող եք գալ այստեղ: Հաջորդ ու շատ կարևոր պատճառը. եթե ուզում եք ճանաչել ու ճաշակել հայկական և կովկասյան ժողովուրդների ամենահամեղ ուտեստները և առատորեն վայելել այն, ուրեմն անպայման արժե գալ «Քաղաք» պանդոկ: Խոհանոցային արվեստը բավական բարձր մակարդակի վրա է այստեղ՝ սկսած թարմ, էկոլոգիապես մաքուր մթերքների կիրառումից մինչև մեծ սիրով ու որակով բազմազան ուտեստների պատրաստումը: Կարելի է պարզապես գնալ, եթե ուզում եք ողջ օրվա հոգնածությունից ու բացասական էներգիայից ազատվեք. շատ դրական ու հանգստացնող աուրա ունի «Քաղաք»  պանդոկը:

«Քաղաք» պանդոկում կարող եք նաև շատ հետաքրքիր անցկացնել հատուկ միջոցառումներն ու կորպորատիվները: Պանդոկի մեծ սրահը կարող է ընդունել մինչև 90 անձի: Իսկ առանձնացված սրահներում կարող եք կազմակերպել ձեր ընտանեկան կամ ընկերական հավաքույթը՝ դարձյալ ջերմ մթնոլորտում, համեղ ու առատ սեղանի շուրջ, ժողովրդական երգերի կատարումների ներքո:

Եվ շատ կարևոր փաստ. «Քաղաք» պանդոկում գները շատ ավելի մատչելի են, քան շրջակա այլ ռեստորաններում կամ պանդոկներում:

Այստեղ ամեն ինչ արվում է շատ սիրով: Նույնպիսի սիրով ու անվճար կառաքեն նաև ձեր պատվիրած ընթրիքը, լանչը կամ նախաճաշը: Ճաշացանկին և գներին կարող եք ծանոթանալ «Քաղաք» պանդոկի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/pandokqaghaq/menu/:  Քաղաք պանդոկի ճաշատեսակները վայելելու համար զանգահարեք՝ 010 567070:

Մի խոսքով՝ եթե ուզում եք հաճույք ստանալ կերակուրից, խմիչքից, լավ երաժշտությունից, լավ սպասարկումից ու մթնոլորտից, և այն էլ՝ մատչելի գնով, ապա համեցեք «Քաղաք» պանդոկ:

Please enter a valid URL