«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է։ Նման որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը և վաղաժամկետ ազատ արձակել նրան։
Հիշեցնենք՝ Արարատ Խանդոյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման: