Search
Close this search box.

Փոխվարչապետի մամուլի խոսնակ Փաշոյանը չի պատրաստվում ներողություն խնդրել և հրաժարական տալ

Բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունն ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին: «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել` ինչ է կատարվում»,- ասել էր նա։

Այս հայտարարությունից հետո նույնիսկ կոչեր եղան, որ խոսնակը հրաժարական տա:
Փաշոյանն արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ. «Ես այդ թեմայով մեկնաբանություններ չեմ անում այլևս»,- ասաց նա:

Նշենք, որ Փաշոյանը քննադատություններից հետո ֆեյսբուքյան ստատուս էր գրել, որում հայտարարում էր, որ իրեն սխալ են հասկացել: «Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը»,- գրել էր նա:

Մեր դիտարկմանը` նախկին իշխանություններն էլ էին բոլոր քննադատություններին այդպես պատասխանում` իրենց դեմ արշավ է, նմանություն չի՞ տեսնում ասաց. «Ինչ ասել եմ` արդեն ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ»:

Please enter a valid URL