Search
Close this search box.

Վազգենամանվելական ասֆալտամարտիկները շարունակում են պղծել

«ԵԿՄ — ի տունը կռիվ է ընկել: Կամավորական ազատամարտիկները ուզում են իրենց բարի անունն ու համբավը դրածո ինքնիրավների ստորացումից փրկե՛լ, վազգենամանվելական ասֆալտամարտիկները հակառակը՛, փորձում են նախկինի պես մի փոր հացի դիմաց, նրանց սուրբ անունն ու անուրանալի համբավը պղծել ու լլկել»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչության փոխնախագահները ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ անցկացրել են ԵԿՄ ակտիվի նիստ եւ վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Արամ Սարգսյանն ասել է, որ իրավունք չունի չհամաձայնել:

«Ես Արամ Սարգսյանին ընդունել եմ որպես մրցակից եւ պատրաստ եմ պայքարելու, որ ԵԿՄ-ն ի դեմս ինձ ունենա պատերազմ անցած ղեկավարի»,-ասել է Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, ով եւս հավակնում է դառնալ ԵԿՄ նախագահ: Արա Խուդավերդյանը մտավախություն ունի, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցն օգտագործվելու է քաղաքական նպատակներով ինչպես նախկինում, պարզապես եթե ժամանակին ԵԿՄ-ն ՀՀԿ-ի օգտին էր գործում, հիմա էլ նոր իշխանությունների օգտին կգործի:

Ի դեպ, Արամ Սարգսյանն առաջարկել է համագումարը հրավիրել սեպտեմբերին:

Please enter a valid URL