Երեւանի ավագանին այսօր պետք է քաղաքապետ ընտրեր : Նիստի մեկնարկին, սակայն, պարզվեց, որ քվորում չկա եւ հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո Կամո Արեյանը հայտարարեց, որ ըստ օրենքի հայտարարված 30 րոպեն ավարտվել է, քվորում դարձյալ չկա, ուստի նիստը համարվում է ավարտված։
Տապալված ընտրությունից հետո, Զարուհի Փոստանջյանը նշեց. «Տեսաք, ինչպես դահլիճը ազատ էր Հանրապետականից: Եվ ես պետք է շնորհավորեմ բոլորիս, որ մենք վերջապես կարողացանք դուրս շպրտել Հանրապետականին՝ ավագանու դահլիճից»,-նշեց նա՝ հավելելով, որ իրենք գնում են արտահերթ լուծումների:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Երևանի ավագանու ընտրությունները պետք է նշանակվեն օգօստոսի 16-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: