Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին «Արմենպրես»—ի հետ զրույցում նշեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր- Հակոբյանը:
«Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, ստացված տեղեկություններով կիսվում ենք ներգրավված պատկան մարմինների հետ: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Գոհար Տեր- Հակոբյանը: