Search
Close this search box.

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված անձի վրա առկա վնասվածքները մոծակի կծածի՞ց են եղել

armtimes.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված սույն գործով տուժող Դավիթ Սիմոնյանի մարմնական վնասվածքները մոծակի ու ճանճի կծածի հետեւանք են:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում նշել էր, որ առերեսման ժամանակ Դավիթ Սիմոնյանի վրա արնահոսող մարմնական վնասվածքներ ու կապտուկներ են եղել: Պաշտպանը միջնորդել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել, սակայն քննիչը մերժել է:

Դավիթ Սիմոնյանի պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

– Պարոն Հովհաննիսյան, նախ ձեր վստահորդը հայտնե՞լ է, թե ինչու որոշեց 11 տարի անց խոսել եւ ցուցմունք տալ Հայկ Սարգսյանի դեմ:

– Կոնկրետ իրավիճակ է փոխվել, հավանաբար դրա հետ կապված է որոշել, որ հիմա հայտնի՝ մտածելով, որ արդար քննություն կկատարվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, իրավիճակի փոփոխությունն է, որը դրդել է նրան նման քայլի գնալ:

– Բայց նախկին իշխանության օրոք Դավիթ Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը շատ մոտհարաբերությունների մեջ են չէ՞ եղել:

– Հավանաբար, նորմալ հարաբերություններ են ունեցել:

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այս գործով ցուցմունք տալուց հետո ձեր վստահորդը, որը միքանի ամիս կալանքի տակ է եղել, ազատ արձակվեց:

– Մեկ այլ գործով ինքը 6 ամիս գտնվում էր կալանքի տակ, ազատ արձակումը դրա հետ կապ չուներ, որովհետեւ բողոքարկումներ կատարվեց, Վերաքննիչ դատարանը նոր ազատ արձակեց: Խախտումներ կային, մասնավորապես, բավական երկար ժամանակ իմ պաշտպանյալը անազատության մեջ էր եւ որեւէ հիմք չկար անազատության մեջ պահելու. վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ խախտումներ կան եւ վերացրեց կալանավորելու որոշումը:

– Պարոն Հովհաննիսյան, Հայկ Սարգսյանի պաշտպանը մեր հետ զրույցում հայտարարել է, որ առերեսման ժամանակ ձեր վստահորդի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել, մեջքի շրջանում ուժեղ ցավեր: Այս վնասվածքները ինչի՞ հետեւանք են եւ արդյո՞ք միջնորդել եք դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

– Միջնորդություն իմ կողմից չի ներկայացվել: Դավիթ Սիմոնյանի հետ խոսել եմ. մեկուսարանում որ նստած է եղել, մոծակի, ճանճի կծած հետքերն է եղել, քորել է, արյուն է եկել, որեւէ առնչություն չունի իր տված ցուցմունքների բովանդակության հետ:

– Իսկ կապտուկներն ու մեջքի ցավը՞:

– Կապտուկ չի եղել, իսկ մեջքի հետ կապված ասաց, որ երիկամներն է ցավել, երեւի մեկուսարանում քնելու հետ կապված հարմար չի եղել քնելը: Եթե նկատի ունեք՝ ծեծի է ենթարկվել ու դրա հիման վրա ինչ-որ բան է գրել, ապա նման բան չկա, իր նկատմամբ ճնշում չի գործադրվել:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին. նա մեղադրվում է Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու պահելու մեջ

Please enter a valid URL