Հուլիսի վերջին Երկիր մոլորակի վրա 2 բալ ուժգնությամբ մագնիսական փոթորիկ կլինի: Այդ մասին վկայում են մթնոլորտային հետազոտության կենտրոնի տվյալները, գրում է korrespondent.net-ը՝ տեղեկացնելով, որ հզոր մագնիսական փոթորիկ սպասվում է հուլիսի 21-ին և 29-ին: Ուժգնությունը կլինի 5 բալ:
Եղանակի փոփոխությունների հանդեպ զգայուն մարդիկ նման տատանումները զգում են՝ տրամադրության անկմամբ, գլխապտույտով և ինքնազգացողության վատացում:
Ի դեպ, հուլիսի 13-ի երեկոյից մինչև 14-ի գիշերը զգացվել է ուժեղ արեգակնային ակտիվություն: