Search
Close this search box.

Ադրբեջանական կողմում գերեվարված ՀՀ քաղաքացին ունի առողջական խնդիրներ. Աշոտ Ահարոնյանի պարզաբանումը

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.« Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ   հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում բռնել են «հայ հետախույզի»:

Please enter a valid URL