Search
Close this search box.

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ:

Նշվում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն է:

Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել են հաջորդ քայլերը և պարամետրերը՝ կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում:
Կողմերը քննարկել են հետագա հանդիպումների շուրջ մի շարք հարցեր, այդ թվում վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հնարավոր քայլեր:

Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցման և ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտությունը: Համանախագահները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքներների և ինքնորոշման վրա:

Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո:

Please enter a valid URL