Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել ս.թ. հուլիսի 16-ին:
Այսպիսի շտապողականությունից կարել է եզրակացնել, որ չի բացառվում, որ Հանրապետական խմբակցությունը կարող է առաջադրել իր թեկնածուին և ընտրել քաղաքապետ, քանի որ այս պահին ունի ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հատկանշական է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո:
Սա նշանակում է, որ եթե ս.թ. հուլիսի 16-ին Երևանի ավագանին ընտրի Երևանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…