Ռուսական «Ենիսեյ» թիմի հարձակվող Արթուր Մալոյանը նոր մրցաշրջանից վարձավճարով հանդես կգա «Տյումենում»: Այդ մասին հայտնում է Կրսնոյարսկի ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Հայազգի ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում «Ենիսեյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ եւ այդպես օգնել է թիմին առաջին անգամ նվաճել Ռուսաստանի պրեմիեր լիգայի ուղեգիր:
«Տյումենը» հանդես է գալիս Ազգային ֆուտբոլային լիգայում, որն իր նշանակությամբ երկրորդ մրցաշարն է Ռուսաստանում: