Թուրինի «Յուվենթուս»-ի բաժնետոմսերի գինն աճել է՝ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարելուց հետո բաժնետոմսերի գինը աճել է ավելի քան 5 %-ով։ Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու լուրերի հայտնվելուց ի վեր «Յուվենթուս»-ի բաժնետոմսերն աճել են 37,7 %-ով։