Search
Close this search box.

Միհրան Պողոսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրների հետ կապված կոռուպցիոն բացահայտումների մասին

«Ցանկացած ոչ օրինական գործողություն՝ ես դատապարտում եմ», լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների ընտանիքների աղմկոտ բացահայտումներին:

Նրա փոխանցմամբ՝ դեռևս իրավական ոլորտում է գտնվում գործը, և դրա վերաբերյալ հետևություններ անելու համար դեռևս ժամանակ կա: Անդրադառնալով հարցին` մտահոգություն չունի՞, որ մի օր բացահայտումներն իրեն էլ են հասնելու, Պողոսյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ բաց եմ ցանկացած քննարկումների համար: Մտահոգություն չկա, ինչ որ արված ա, դա բացված ա»,- եզրափակեց պատգամավորը:

Please enter a valid URL