Search
Close this search box.

ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ թերմացք «փախցնելիս» ձեզ տեսնողներ են եղել.Վանաձորյան թեժացումներ

«Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց. Հերթը Վանաձորի քաղաքապետինն է»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր էջում կոշտ արձագանքել է Մարուքյանի գրառմանը` անձնական վիրավորանքներով, որակումներով, բացահայտ ցինիզմով ու կեղծիքով: «Օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել, դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք»,-գրել է Վանաձորի հանրապետական պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի արձագանքը չի ուշացել. նա կոչ է արել քաղաքապետին հրաժարական տալ. «ՀՀԿ-ի վանաձորյան թերմացքը փորձել է անդրադառնալ իր հրաժարականի մշտական պահանջին:Լավ կանեք ՀՀԿ ֆեյսբուքյան գրագիրներին սաստեք, թե չէ ինձ վրա հարձակվելուց Ձեր մանդատագող բնույթը չի փոխվում: Սպասում ենք հրաժարականիդ դիմումին»։

Please enter a valid URL