Search
Close this search box.

Երկու ոստիկան է զոհվել.Ադրբեջանում լարվածությունը մեծանում է

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Մասնավորապես «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարների հետ բախում է տեղի ունեցել,ինչի ժամանակ երկու ոստիկան սպանվել է:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները մահացել են կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից:

Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը:

Յունիս Սաֆարովը հուլիսի 3-ի երեկոյան Գյանջայի քաղաքապետարանի դիմաց կրակել էր քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց:

Յունիս Սաֆարովը ձերբակալված է, գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Please enter a valid URL