Search
Close this search box.

«Ժամանակ». «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնվեց աշխատանքի:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ներկայիս պաշտոնակատարը ևս կին է՝ Դիանա Գասպարյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է նոր իշխանությունների կողմից՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո»:

Please enter a valid URL