Ամերիկացի մոլեկուլյար կենսաբանները դեղամիջոց են ստեղծել, որն ունակ է գտնել ծերացող բջիջները կենդանիների օրգանիզմում և ոչնչացնել դրանք 1/3 մասով երկարաձգելով կենդանու կյանքը: Հետազոտության արդյուքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:
Փորձարկումն անց է կացրել գիտնական Ջեյմս Քիրքլենդը Ռոչեսթերում Մայոյի հիվանդանոցի իր գործընկերների հետ: Մասնագետները լաբորատոր առնետներին ծերացած բջիջների կառույցներ են ներարկել, որոնց թվաքանակի մեծացման դեպքում օրգանիզմում ծերացմանը համապատասխան ֆիզիոլոգիական գործընթացներ են զարգանում: Երբ առնետների մոտ սկսեցին երևալ ծերության առաջին նախանշանները, գիտնականները ներարկեցին մի խառնուրդ, որը կոչվում է սենոլիթոկ կամ «ծերության քայքայիչ»:
Դեղամիջոցը պարունակում է լեյկեմիայի դեմ նախատեսված դազատինիբ, սոխի դառը համի բաղադրիչ և կվերցետին կոչվող կարմիր աճող պիգմենթներ: