Երևանի «Ալաշկերտ»-ը պարտությամբ մեկնարկեց ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Առաջին տուրում երևանյան թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին ու պարտվեց 0:3 հաշվով:
Օդսոն Էդուարդը առաջին խաղակեսի ավարտին բացեց հաշիվը, 81-րդ րոպեին Ջեյմս Ֆորեսթը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը, իսկ խաղավարտին Կալում Մաքգրեգորը հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ հյուրերի: