Search
Close this search box.

Տխուր լուր Գյումրու քաղաքապետարանից. Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մշակույթի նախարարությունից լուր ստացա, որ Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը հեչ համաձայն չէ, որ պետության սեփականություն հանդիսացող շենքը՝ Գյուլպենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը հատկացվի պետական Շիրակի երկրագիտական թանգարանին, որ արդեն 30 տարի է խցկված, մի կերպ գոյատեւում է մի հարկանի տան մեջ, ու վերածվել է պահեստի: Նախարարը կարծիք է հարցրել քաղաքապետից, նա էլ որոշել է, որ նպատակարմար չի գտնում:

Չգիտեմ՝ խնդամ, թե ողբամ էս տեսակ բաները:

Երբ հինգ տարի առաջ Գյումրու ավագանին նույն շենքը նույն թանգարանին հատկացնելու միաձայն ուղերձ էր հղում կառավարությանը, նույն քաղաքապետը դեմ չէր, չառարկեց, համաձայն էր: Հետո, երբ կառավարությունը մերժեց, իսկ հիվանդանողցի շենքը հինգ տարի դատարկ կանգնած էր ու մանրից քայքայվում էր, էլի ձայն չէր հանում, երբ քաղաքապետանի հիմնադրած «Կումայրի» արգելոց թանգարանը (ՀՈԱԿ) տեղ չուներ աշխատելու ու մի կես սենյակում է ծվարած նույն քաղաքապետանի շենքում, էլի ձեն չէր հանում: Հիմա, երբ իրական հնարավորություն կա Երկրագիտական թանգարանը կարգին շենք տեղափոխելու, արդեն դեմ է: Տեսնես ընչի:

Ուզեցի հանդիպել, առերես հասկանալ, թե՝ ընչի, պարզվեց Երեւանում է, տեղակալը հյուրեր ուներ: Երեւի կհամարձակվեն ինչ-որ կերպ բացատրել այդ ռազմավարական մերժման իմաստը:

Մյուս կողմից, վստահ եմ, որ իր մերժողական կարծիքը բոլորովին նշանակություն չունի, այդ թանգարանի ճակատագրի հարցում. պետական թանգարան, պետական շենք, շատ մեծ պատիվ են արել իրեն, որ կարծիքն են հարցրել: Մերժելը Բալասանյանը երեւի սխալ է հասկացել: Կբացատրեմ, եթե չուղղեց իր սխալը: Շատ կոպիտ սխալը:

Ասել, թե ապշած եմ, նշանակում է բան չասել: Թե կլիներ Սերժիկի ռեժիմը, ծպտունը չէր ելնի, որ ասեին՝ օրական 8 անգամ կգնաս թանգարան այցի ու կաղոթես, որ այդ շենքը չփլվի, վստահ եմ՝ կաներ, հմի որոշել է, որ ինքն արդեն քաջ ու իմաստուն քաղաքապետ է եւ քաղաքի պատմական սրտում գտնվող կարգին շենքը հեչ հարմար չէ թանգարանի համար …

Ամեն ինչ սպասում էի այս հարցում, բայց, որ նման տեղից նման հարցված կլիներ, մտքովս չէր անցել, ինչ մեղքս թաքցնեմ:

Please enter a valid URL