Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը ահռելի քանակի ջրի վարձ չի վճարել

«Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, ինչպես հիշում էիք օրեր առաջ հարցումներ էինք կատարել Գրիգորյանների կոմունալ ծառայությունների վճարների վերաբերյալ։ Ինչպես պարզվում է , նրանք հանդես չեն գալիս որպես ջրօգտագործման բաժանորդ չեն հանդիսանում, այս պայմաններում հարց է առաջանում, թե ինչու են գտնվել արտոնյալ պայմաններում։ Նկատի ունենալով վերոգրյալը, այս փաստաթուղթը կներկայացնենք իրավապահ մարմիններին’ ստուգելու համար, թե ինչպես են առանց բաժանորդ հանդիսանալու օգտվել խմելու ջրից։ Հատկանշական է նաև, որ խնդրված տեղեկատվություն, թեպետ ջրամատակարարման ընկերության կողմից տրամադրվել է, սակայն էլեկտրաէներգիայի մատակարարման և գազամատակարարման ընկերությունների կողմից չի տրամադրվել, որը առերևույթ կասկածելի Է: Ինչևիցե, այս պատասխանները ևս կներկայացվեն իրավապահներին, կարծում եմ, որ նրանք մերժելու հիմքեր չեն ունենա»: Ավելի վաղ մենք գրել էինք, որ Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև նրա որդիների և աղջկա առանձնատները տարիներ շարունակ համարվել են արտոնյալ և չեն վճարել կոմունալ վարձերը: Ավելին՝ Մանվել Գրիգորյանը ջրամատակարարման բաժանորդ էլ չի հանդիսացել: Նրա տանը դրված գազի և հոսանքի հաշվիչները ձևական բնույթ են կրել:

Please enter a valid URL