«Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի Հայաստանում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպին:
Հարցին՝ եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»: