Search
Close this search box.

ՀՔԾ-ն մինչև հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին կսպասի հարցաքննության

Արդյոք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նոր հարցեր է առաջացրե՞լ, լրագրողների հարցին ի պատասխան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն նշեց, որ չի ցանկանում հիմա պատասխանել այդ հարցին:«Ես չեմ կարծում ՀՔԾ պետն այն անձն է, որը պետք է մեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը»:

Ըստ նրա՝ ՀՔԾ-ն մինչև հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին կսպասի հարցաքննության, ով հրավիրվել է վկայի կարգավիճակով:

Հաջորդ հարցին, թե ՀՔԾ-ն բազմաթիվ քրեական գործերի ընթացք չի տվել կամ «ջրել է», որոնցից է օրինակ 2015 թվականին լրագրողների նկատմամբ կատարված բռնությունն «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, որի հետ կապված մինչ այսօր որևիցե բարձրաստիճան պաշտոնյա չի պատժվել, և արդյոք հույս ունենա՞նք, որ այդ գործով որևէ տեղաշարժ կլինի՞, Ս. Խաչատրյանը պատասխանեց.

«Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և ձեռք բերված ապացույցների հիման վրա կտրրվեն օբյեկտիվ գնահատականներ»:

Դիտրակմանը, թե երեք տարի շարունակ ապացույց ձեռք չի՞ բերվել, պաշտոնյան ասաց. «Ես այս պահին ապացույցների մասին չեմ ցանկանում խոսել, բայց համոզված եղեք՝ այդ ապացուցների գնահատման արդյունքում, հավատացած եղեք, կկայացվեն օբյեկտիվ որոշումներ»:

Արդյոք բարձրաստիճան այլ պաշտոնյաններ հրավիրվե՞լ են հարցաքննության, հարցին էլ պատասխանեց՝ այո, հավելելով, որ անուններ չի ցանկանում նշել:

Please enter a valid URL